Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ, թիմի երկար տարիների ավագ Իկեր Կասիլյասը խոսել է «արքայական» ակումբ հավանական վերադարձի մասին։
«Վերադառնալ «Ռեալ Մադրիդ» այլ դերո՞վ։ Իհարկե, ես ուզում եմ վերադառնալ։ Այն իմ տունն է՝ չնայած ես այնտեղ չեմ եղել վերջին հինգ տարիներին։
Ես այնտեղ եմ եղել 25 տարի շարունակ։ Ցանկությունը տեսանելի է։ Ես վստահ եմ, որ մի օր նորից ունենալու եմ մոտ կապեր «Ռեալի» հետ»,-ասել է Կասիլյասը։
Հիշեցնենք, որ Կասիլյասը հայտարարել է Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։