Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հավանաբար կհեռանա անգլիական ակումբից։
Mundo Deportivo-ն գրում է, որ ֆուտբոլիստին ձեռք բերելու երկու հավակնորդների թվում են «Բարսելոնան» և «Պարի Սեն Ժերմենը»։
Վիլիանը, ում պայմանագրի ժամկետը լրանում է գալիք ամառ, մեկ անգամ չէ, որ հայտնել է Լոնդոնում մնալու ցանկության մասին։ Սակայն «Չելսին» և բրազիլացի վինգերը չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ։
Հաղորդվում է, որ առավել հավանական է թվում «Բարսելոնա» տեղափոխության տարբերակը, քանի որ «Չելսին» ցանկանում է իր շարքերում տեսնել կատալոնական ակումբի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին։