«Պարի Սեն Ժերմենը» մտադիր չէ ամռանը բաց թողնել իր առաջատարներից Կիլիան Մբապեին, ում ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը»։
L’Equipe-ն տեղեկացնում է, որ փարիզյան ակումբը ոչ մի դեպքում չի պատրաստվում բաց թողնել ֆրանսիացի ֆուտբոլիստին գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում։ ՊՍԺ-ն ոչ մի առաջարկ չի ցանկանում լսել Մբապեի համար։
Չնայած ֆինանսական խնդիրներին՝ Մբապեն տրանսֆերային գլխավոր թիրախ է շարունակում մնալ Մադրիդի «Ռեալի» համար։