«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աարոն Վան-Բիսական գնահատել է թիմի ելույթներն այս մրցաշրջանում.
«Եթե համեմատենք մեր խաղը առաջնության սկզբում և դադարեցումից առաջ, ապա պետք է փաստենք, որ պրոգրեսն ակնհայտ է: Ակնառու է մեր վստահ խաղը մրցակցի տուգանային հրապարակում: Մենք, որպես թիմ, ավելի լավն ենք դարձել:
Երբ ես նայում էի մեր խաղը, նաև գտնում էի իմ սխալները: Ես գոհ եմ նրանից, թե ինչպես է դասավորվում «Յունայթեդում»՝ իմ առաջին մրցաշրջանը: Ես մեծ հաճույք եմ ստացել «մանչեսթերյան» 2 դերբիից:
«Յունայթեդ» տեղափոխվելը շատ ճիշտ որոշում էր. ամեն ինչ լավ է լինելու,-ասել է Վան-Բիսական: