Լոնդոնի «Չելսին» չի կարողանում համաձայնության գալ ֆրանսիացի Օլիվիե Ժիրուի հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ:
Աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբոլիստը ցանկանում է 2 տարվա պայմանագիր կնքել, իսկ լոնդոնյան ակումբն առաջարկում է մեկ տարվա պայմանագիր: Աշխարհի չեմպիոնի պայմանագիրն ավարտվում է այս ամռանը:
Ժիրուն «Չելսի» է տեղափոխվել 2018 թ-ին՝ «Արսենալից»: Տրանսֆերը կազմել էր 17 մլն եվրո: 33-ամյա հարձակվողն ԱՊԼ-ի այս մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ: