«Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը հետաքրքրել է իտալական Ա Սերիայի շատ ակումբների: «Ինտերը», «Նապոլին» և «Ռոման» միացել են 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարին: Այդ մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Ֆավորիտներից մեկը «Ինտերն» է, որի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հույս ունի, որ կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կօգնի համոզել Վերտոնգենին տեղափոխվել Միլան: Երկուսն էլ նախկինում խաղացել էին «Տոտենհեմի» կազմում:
Այս մրցաշրջանում բելգիացի պաշտպանը մասնակցել է Պրեմիեր լիգայի 19 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: «Տոտենհեմի» հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2020 թվականի հունիսի 30-ին: