Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան Instagram-ի իր story բաժնում էմոջիներով ակնարկներ է արել։ Լրացող ժամանակ, փակ բերան և խաղարկային էմոջի․ սա նշանակում է, որ շատ շուտով ինչ-որ պաշտոնական լուր է լինելու։
Ինչպես հաղորդում է RMC Sport-ը, Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է տեղափոխվել «Մարսել»։
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը հույս ունի առաջիկայում պայմանագիր ստորագրել ֆրանսիական ակումբի հետ, որպեսզի 2025 թվականի մարտին դոպինգի համար որակազրկման ժամկետի ավարտից հետո հանդես գա Լիգա 1-ի ակումբի հիմնական թիմում։
Ավելի վաղ «Յուվենտուսը» հայտարարեց իր կիսապաշտպանի հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու մասին։
Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան որակազրկվել էր արգելված նյութ ընդունելու համար չորս տարով, սակայն Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) կրճատեց որակազրկման ժամկետը մինչև 18 ամիս։