Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը հիշել է 2002 թվականին իր երկրորդ տեղը «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ։ Այդ տարի հայրենակիցը՝ հարձակվող Ռոնալդո Նազարիոն արժանացավ անհատական ամենահեղինակավոր մրցանակին։
«Ես Ռոնալդոին ասացի, որ սա իմ «Ոսկե գնդակն է»: Նա գողացավ իմ մրցանակը։ Չնայած դրան, պաշտպանի համար երկրորդ տեղը գրավելը անհավանական արդյունք է: Առաջինը կարողացան դառնալ միայն Բեկենբաուերը, Սամերն ու Կանավարոն։ Այնպես որ երկրորդ տեղը գերազանց արդյունք է»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում Lequipe-ը։
Հիշեցնենք, որ 2002 թվականին Բրազիլիան դարձավ աշխարհի չեմպիոն՝ հաղթելով Գերմանիային Ռոնալդոյի հաղթական դուբլի շնորհիվ (2:0):