«Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Քոուլ Պալմերը դեմ չէ կարիերան Իսպանիայի առաջնությունում շարունակելուն, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ խաղացողը ցանկանում է համալրել Մադրիդի «Ռեալի» շարքերը, որը լրջորեն հետաքրքրված է նրա ծառայություներով։
Նշվում է, որ Լոնդոնում չեն ցանկանում բաց թողնել Պալմերին և նրա հետ մեծ հույսեր են կապում։ «Ազնվականները» իրեց առաջատարից հերաժարվելու համար պահանջում են 200 միլիոն եվրո։
22-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2033 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում Պալմերը լոնդոնյան գրանդի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։