«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երկար ժամանակ է ցանկանում է իր թիմում տեսնել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյին։ Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է բաց թողնել Ռոդրիգոյին, եթե Էրլինգ Հոլանդը գործարքի շրջանակում տեղափոխվի «Սանտիագո Բեռնաբեու»: Այս մասին հայտնում է El Gol Digital-ը։
Աղբյուրի համաձայն` Պերեսը Ռոդրիգոյի նկատմամբ «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունը լավ հնարավորություն է համարում Հոլանդին ձեռք բերելու համար։ Նորվեգացին շատ երկար ժամանակ գտնվում է «սերուցքայինների» ուշադրության կենտրոնում։
Նշենք, որ Transfermarkt-ը Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո, իսկ Հոլանդինը՝ 200 միլիոն եվրո։
























































