«Վալենսիան» և «Պորտուն» ֆուտբոլիստների փոխանակում են պատրաստում, տեղեկացնում է La Cadena SER-ը:
Իսպանական ակումբը ուզում է իր կազմում տեսնել «վիշապների» կիսապաշտպան Դիոգու Լեյտեին: «Պորտուն» էլ մտադիր է ձեռք բերել «չղջիկների» կենտրոնական կիսապաշտպան Ուրոշ Ռաչիչը :
Հավելենք, որ 21-ամյա Լեյտեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը»: Ռաչիչին էլ ցանկանում է իր կազմում տեսնել «Միլանը»: