Ինտերնետում հայտնվել է 39-ամյա Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անհատականացված ինքնաթիռի տեսանյութը: Բիզնես-ջեթի վրա երևում է ֆուտբոլիստի բրենդի պատկերը, ինչպես նաև հարձակվողի ֆիգուրը՝ գոլը նշելու նրա հատուկ ոճով:
Այս մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 19 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում աչքի է ընկել 16 գոլով և երեք գոլային փոխանցումով: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 մլն եվրո:
Ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել էր պատմության առաջին ֆուտբոլիստը, ով պաշտոնական խաղերում խփել է 916 գնդակ: Ռոնալդուն 5 գոլ խփել է «Սպորտինգի» կազմում, 145՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 450՝ Մադրիդի «Ռեալի», 101՝ «Յուվենտուսի», 81՝ «Ալ-Նասրի» և 134՝ ազգային հավաքականի կազմում: Հարձակվողը համարվում է ֆուտբոլի, հավաքականների, Եվրոպայի առաջնության, Չեմպիոնների լիգայի և Աշխարհի ակումբային առաջնության պատմության լավագույն ռմբարկուն:



























































