Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է արգենտինական «Ռիվեր Փլեյթի» պաշտպան Լուկաս Մարտինեսի ծառայություններով:
23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին: Արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Ինտերը», «Վալենսիան» և «Մանչեսթեր Սիթին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»: