ԱՊՕԷԼ-ի PAN.SY.FI անվամբ հայտնի ուլտրասները մոտ 1000 հոգով կաջակցեն իրենց թիմին Երևանում։ Այս մասին Armsport.am-ին են փոխանցել ակումբից։
Հայտնի է դարձել, որ ԱՊՕԷԼ-ը 1000 տոմս է ամրագրել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հյուրերի համար նախատեսված սեկցիայում դեկտեմբերի 12-ին կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի «Նոա» — ԱՊՕԷԼ հանդիպման համար։
Հարկ է նշել, որ կիպրական ամենատիտղոսակիր ակումբը միշտ հայտնի է եղել իր երկրպագուների հզոր աջակցությամբ։
Հիշեցնենք, որ հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել tickets.noahfc.am կայքից։