Լոնդոնի «Չելսին» այս մրցաշրջանում ռեկորդային արդյունավետություն է ցուցադրում. Էնցո Մարեսկիի թիմը բոլոր մրցաշարերում անցկացրած 22 հանդիպումներում 57 անգամ գրավել է մրցակիցների դարպասը։
Սա ակումբի պատմության լավագույն ցուցանիշն է: Այս պահին Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակով առաջատարը «Չելսին» է՝ 31 գոլ 14 տուրից հետո։
Չորեքշաբթի օրը լոնդոնցիները հյուրընկալվելիս հաղթեցին «Սաութհեմփթոնին» (5-1):
Էնցո Մարեսկան մրցաշրջանի մեկնարկից առաջ ստանձնեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը՝ փոխարինելով Մաուրիսիո Պոչետինոյին։