«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան սկսել է փակվել իր աշխատասենյակում և չի պատասխանում հեռախոսազանգերին, քանի որ մտածում է թիմին ճգնաժամից դուրս բերելու մասին, հայտնում է The Athletic-ը։
Իսպանացու գլխավորած թիմը վերջին 7 հանդիպումներից 6-ում պարտվել է։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Գվարդիոլան չի պատասխանում զանգերին, երկար ժամանակ անցկացնում է միայնակ իր աշխատասենյակում՝ մտածելով և վերլուծելով իրավիճակը։
«Մանչեսթեր Սիթին» 23 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը։ Թիմի հաջորդ հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 4-ին, «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ։