«Լեսթերը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խաղում ընդունել էր «Վեսթ Հեմին»: «Աղվեսները» վստահ հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ՝ 3:1 հաշվով: Սա Ռուդ վան Նիստելռոյի նորամուտն էր նույնանուն քաղաքի թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Լեսթերին» երեք միավոր ապահովեցին Բիլալ էլ-Հանուսը, Պատսոն Դական և Ջեյմի Վարդին:
Jamie Vardy is the 14th player in Premier League history to be directly involved in 100+ goals at a single stadium in the competition’s history.
◉ 73 goals
◉ 27 assistsThe King of the King Power. 👑 pic.twitter.com/A3aEd7OnQA
— Squawka (@Squawka) December 3, 2024
Հետաքրքիր է, որ Վարդին դարձավ Պրեմիեր լիգայի պատմության 14-րդ ֆուտբոլիստը, որը մասնակցել է 100-ից ավելի գոլային գործողությունների մեկ մարզադաշտում:
«Քինգ Փաուեր» մարզադաշտում «Լեսթերի» լեգենդը խփել է 73 գոլ և կատարել 27 գոլային փոխանցում:
Հանդիպման տեսությունը
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին