ՖԻՖԱ-ն ներկայացրել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը:
Նախորդ թարմացման համեմատ, Հայաստանի հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով և զբաղեցնում է 99-րդ տեղը:
Մեր ընտրանու առաջիկա մրցակիցները հետևյալ դիրքերում են. Հունաստան (58), Իտալիա (15):
Մեր հավաքականին աղյուսակում նախորդում է Հորդանանը, հաջորդում` Պաղեստինը:
Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիան. ամբողջական ցանկն` այստեղ: