Դեկտեմբերի 1-ին «Չելսին» ԱՊԼ-ի 13-րդ տուրի խաղում հյուրընկալել էր «Ասթոն Վիլային» և 3։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ։
Կապույտների կազմում մեկական գոլ են խփել Նիկոլաս Ջեքսոնը, Էնցո Ֆերնանդեսը և Քոուլ Պալմերը։
Պալմերի համար այդ գոլը 30-րդն էր Պրեմիեր լիգայում «Չելսիի» կազմում: Դրան հասնելու համար նրան 46 հանդիպում էր անհրաժեշտ: «Չելսիի» պատմության մեջ միայն մեկ խաղացող է Պրեմիեր լիգայում 30 գոլ ավելի արագ խփել. Ջիմի Ֆլոյլ Հասելբեյնկը դա արել է 41 խաղում:
Պալմերը նաև 2024 օրացուցային տարում խփել է Պրեմիեր լիգայի իր 34-րդ գոլը «Չելսիի» կազմում։ Լոնդոնյան ակումբում գոլային առումով ավելի հաջող տարիներ են անցկացրել միայն Դիդյե Դրոգբան (2010թ. 35 գոլ) և Հասելբայնկը (2001թ. 36 գոլ): Այս մասին հայտնում է Squawka-ն։