«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կոշտ քննադատության է ենթարկել մերսիսայդյան ակումբի՝ աշխատակիցների որոշ մասին արձակուրդ ուղարկելու որոշումը, որպես խնայի նրանց աշխատավարձերը:
The Telegraph-ի տեղեկություններով, «Լիվերպուլը» կծածկի վճարների միայն 20%-ը: Մնացած 80%-ն իր վրա կվերցնի բրիտանական կառավարությունը.
«Համաճարակի սկզբում Կլոպն իր զորակցությունն էր հայտնում բոլորին: Թիմի վետերաններն ակտիվորեն ներգրավված են ֆուտբոլիստների աշխատավարձերի նվազեցման գործընթացին: Հարգանքն ու հեղինակությունը կորսված է: Խեղճ, «Լիվերպուլ»,- գրել է Կարագերը «Թվիթերի» իր էջում:
COVID-19-ով վարակման առաջին դեպքերը գրանցվել են 2019 թվականի վերջերին չինական Վուհան քաղաքում: Աշխարհում արդեն ավելի քան 1.2 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով: Ավելի քան 64 հազարը մահացել են: