«Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը մեկնաբանել է իր՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը.
«Ես ինձ պետք է լավ զգամ ակումբում: Հասկանամ, թե որքան շատ են նրանք ցանկանում պայմանագիր կնքել ինձ հետ: Իհարկե, արևի տակ խաղալը միշտ հաճելի է, բայց ոչ, ես դեռևս իսպաներենի դասերի չեմ հաճախում: Դեռևս ոչ մեկին չեմ ասել «այո»: Հարցը դեռ բաց է: Գիտեմ, որ ինձ սիրում են «Այաքսում», ես էլ սիրում եմ «Այաքսը»,- վան դե Բեկի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վան դե Բեկի՝ ամռանը «Ռեալ» տեղափոխվելու արժեքը պետք է 55 մլն եվրո կազմի: Վան դե Բեկն «Այաքսի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն Էրեդիվիզիի 23 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի հեղինակ:
22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: