Իտալական «Լացիոյի» կիսպաշտպան Լուկաս Լեյվան ծնկի վիրահատության է ենթարկվել, տեղեկացնում է Sky Italia-ն:
33-ամյա բրազիլացին որոշել է օգտվել Ա Սերիայի հարկադրված դադարից և զբաղվել իր առողջությամբ:
Նշվում է, որ կիսապաշտպանի վերականգնման համար 1 ամիս կպահանջվի:
Իտալիայի այս մրցաշրջանում Լեյվան մասնակցել է 22 հանդիպման: