Իտալական «Լացիոյի» կիսպաշտպան Լուկաս Լեյվան խոսել է իր ստացած ծանր վնասվածքների մասին, տեղեկացնում է Jogo-ն:
«Իրոք, անչափ բարդ է վերադառնալ նման արհավիրքից հետո: Դու այլևս այն չես, ինչ նախկինում:
Մտքումդ մտածում ես, որ ամեն հաջորդ քայլ կարող է վնասվածքի կրկնության պատճառ դառնալ:
Սա հոգեբանական և ֆիզիկական լուրջ խնդիր է»,-ասել է Լեյվան:
Բրազիլացին ծնկի խաչաձև կապանների վիրահատությունների էր ենթարկվել, ինչից հետո հաղորդվում էր, որ նա կարող է ավարտել ֆուտբոլիստի կարիերան:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 9 հանդիպման և արժանացել է 4 դեղին քարտի: