«Նանտի» նախկին գլխավոր մարզիչ Ռեյնալ Դենուան աճուրդի է հանել 2000/01 մրցաշրջանում նվաճած չեմպիոնական մեդալը՝ միջոցներ հավաքելու համար, որոնք կուղղվեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին:
Աճուրդում առաջին մի քանի րոպեի ընթացքում 71-ամյա Դենուայի մեդալի արժեքը գերազանցել է 1 հազար եվրոն։ Աճուրդը կավարտվի ապրիլի 6-ին:
Ավելի վաղ Eurohoops-ը հայտնել է, որ իտալական «Միլանի» խաղացողներն ու թիմի գլխավոր մարզիչը իրենց աշխատավարձի մի մասը նվիրաբերել են Լոմբարդիայի հիվանդանոցներին: