Հարձակվող Հարի Քեյնը շարունակում է կանոնավոր գոլեր խփել «Բավարիայի» կազմում։ Ինչպես հայտնում է El Nacional-ը, Քեյնին իրենց կազմում ցանկանում են տեսնել երկու գրանդ ակումբներ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և ֆրանսիական ՊՍԺ-ն։
Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ պատրաստ են մեծ գումար վճարել Քեյնի համար, այն է՝ 130 միլիոն եվրո։
Հարկ է նշել, որ ավելի վաղ ևս խոսակցությունները Քեյնին կապում էին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
2024/2025 մրցաշրջանում Հարի Քեյնը 16 պաշտոնական հանդիպում է անցկացրել «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում։ Դրանցում 31-ամյա անգլիացին դարձել է 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։