Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ժամանել է ակումբ:
Նա այցելել է Թրաֆորդի մարզումային կենտրոն և հանդիպել «կարմիր սատանաների» ղեկավար անդամների՝ Օմար Բերրադայի, Դեն Էշուորթի և Ջեյսոն Ուիլքոքսի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայության տվյալներով՝ Ամորիմը կկարողանա սկսել աշխատանքը վիզա ստանալուց հետո, մինչ այդ նա կհանդիպի ՄՅՈւ-ի մարզչական շտաբի հետ:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ էր տվել թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռուդ վան Նիստելռոյին։
Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդն» իր առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» դեմ: Անցկացված 11 խաղերից հետո «կարմիրներն» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 13-րդ հորիզոնականը՝ վաստակելով 15 միավոր: