Այսօր պորտուգալացի Ռուբեն Ամորիմը պաշտոնապես ստանձնում է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզչի պարտականությունները։ Իսկ նրա մարզչական շտաբի մասին առաջին մանրամասներն արդեն հայտնի են դարձել։
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ռուդ վան Նիստելռոյը չի լինի Ամորիմի մարզչական շտաբի կազմում։ Այսօր նա հեռանում է ակումբից։
Տեն Հագի հեռացումից հետո գլխավոր մարզչի պարտականությունները կատարեց հենց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը։ Նրա գլխավորությամբ թիմը տարավ 3 հաղթանակ, 1 անգամ ոչ-ոքի խաղաց։
Վան Նիստելռոյի հետ միասին ակումբը լքում են տեն Հագի մարզչական շտաբի մյուս բոլոր անդամները։