Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ չի վերադառնա Ֆրանսիայի հավաքական։
«Ամեն ինչ ավարտվել է, ես չեմ վերադառնա հավաքական: Սա իմպուլսիվ որոշում չէր»,- մեջբերում է Գրիզմանի խոսքերը GFNF-ն։
Սեպտեմբերին 33-ամյա ֆուտբոլիստը հայտարարեց ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։
Հայտարարությունը հնչել է Դիդյե Դեշամի՝ թիմի կազմը հոկտեմբերյան հավաքի համար հրապարակելուց առաջ: