Լոնդոնի «Չելսիի» պաշտոնական կայքը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի «Նոայի» դեմ խաղից առաջ անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչին։
Լոնդոնյան գրանդը մի քանի հետաքրքիր փաստեր է առանձնացրել երևանյան ակումբի դարպասապահի մասին։
««Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանկարևիչը կատարել է երկրորդ ամենաշատ սեյվերը (12)՝ Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում՝ զիջելով միայն «Սենթ Գալլենի» դարպասապահ Ատի-Զիջիին (14):
Աթենքի ԱԵԿ-ի դեմ որակավորման փուլի սենսացիոն հաղթանակի ժամանակ Չանչարևիչը ուժեղ հարվածով սեփական տուգանային հրապարակից գրավեց մրցակցի դարպասը՝ ամենահեռահար գոլը մրցաշարի պատմության մեջ:
Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի «Չելսի» — «Նոա» հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 00։00-ին։