Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվողը քննադատել է Ա Սերիայի ղեկավարությանը, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
«Ինչու էինք մենք խաղում, երբ մարդիկ հազարներով վարակվում էին կորոնավիրուսով:
Երևում է ՝ պետք է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ հիվանդանա, որ նրանք սկսեն անհանգստանալ: Չեմ հասկանում նրանց: Մարդկային կյանքը առավել է ամեն ինչից»,- ասել է Լուկակուն:
Հիշեցնենք, որ կորոնավիրուս է հայտնաբերվել «Յուվենտուսի» երեք ֆուտբոլիստների ՝ Դանիելե Ռուգանիի, Բլեզ Մաթյուիդիի և Պաուլո Դիբալայի մոտ: