ԱՖԿ-ի Էլիտար Չեմպիոնների լիգայի 2024/25թթ․ խաղարկության արևելյան գոտու 4-րդ տուրում Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալը» 3։0 հաշվով հաղթել է Թեհրանի «Էսթեղլալին»։
Խաղում հեթ-տրիկ է ձևակերպել սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը։ Հանդիպման 57-րդ րոպեին «Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը դուրս է եկել փոխարինման, սակայն 86-րդ րոպեին վնասվածքի պատճառով ստիպված է եղել լքել խաղադաշտը։
Մեկնարկային կազմերը, իրադարձություններն ու վիճակագրությունը
«Ուժեղ ջղաձգում ստացա։ Հույս ունեմ՝ անալիզներ հանձնելուց հետո ոչ մի լուրջ բան չի պարզվի։ Բժիշկներն ինձ հասցրել էին զգուշացնել, որ այսպիսի իրավիճակը նորմալ է։ Մեկ տարի դադարից հետո սա նորմալ երևույթ է։ Պետք է հետայսու ավելի զգույշ լինեմ և ավելի շատ րոպեներ անցկացնեմ խաղադաշտում»,- գրել է բրազիլացին սոցիալական ցանցի իր անձնական էջում։
Նեյմարի համար «Էսթեղլալի» հետ հանդիպումը երկրորդն էր մեկ տարի դադարից հետո։
Հանդիպման տեսությունը
Ասիայի Չեմպիոնների լիգայի արևմտյան գոտու մրցաշարային աղյուսակն այս պահին