Մի քանի շաբաթից Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի գործակալները կհանդիպեն մադրիդյան թիմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու բրազիլացի ֆուտբոլիստի ապագան ակումբում։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական գրանդը չափազանց հետաքրքրված է Վինիսիուսին ակումբում պահելու հարցում, որի հետ նա պայմանագիր ունի մինչև 2027 թվականի ամառ։
Մինչև 24-ամյա հարձակվողի աշխատանքային պայմանագիրը երկարաձգելը, «Ռեալը» մտադիր է ուշադիր հետևել այլ թիմերի հետաքրքրությանը նրա նկատմամբ: Ընդգծվում է, որ Վինիսիուսի գործող պայմանագրում կա 1 միլիարդ եվրոյի չափով հրաժարագնի կետ։