Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանան ամռանը կարող է վերադառնալ «Սաութհեմփթոն», տեղեկացնում է Daily Express-ը:
31- ամյա ֆուտբոլիստը, ով այս ամռանը ազատ գործակալի կարգավիճակ կստանա, մտադիր է վերադառնալ «սրբերի» շարքերը:
Հիշեցնենք, որ «Լեսթերը» նույնպես հետաքրքրված է անգլիացու ծառայություններով:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Լալանան մասնակցել է 15 հանդիպման ու դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: