«Ինտեր Մայամիի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է 2024 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում իր թիմակից Լիոնել Մեսսիի բացակայության մասին։
«Ես երբեք մեծ նշանակություն չեմ տվել «Ոսկե գնդակին», որոշ խաղացողներ համաձայն են արդյունքների հետ, մյուսները՝ ոչ։ Կարծում եմ, որ Լեոն միշտ պետք է լինի հավակնորդների թվում։ Հնարավոր է, որ նրան բավականաչափ չեն գնահատել, քանի որ նա մեկնել է MLS, բայց Լեոն շարունակում է փայլել: Ինձ համար նա, անկասկած, լավագույնն է աշխարհում»,- ասել է Ալբան:
Հիշեցնենք, որ 37-ամյա Մեսսին կարիերայում 8 անգամ տիրացել է անահատական ամենահեղիանակավոր մրցանակին՝ «Ոսկե գնդակին»։