Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում այսօր «Բոլոնիան» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց «Կալյարիին»։
Գոլերի հեղինակ դարձան Օրսոլինին և Օդեգարը։
«Լեչեն» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Վերոնային»։
Տանտերերի կազմում միակ գոլը խփեց դանիացի պաշտպան Պատրիկ Դորգուն․ 20-ամյա պաշտպանն արդեն երկրորդ գոլը խփեց Ա Սերիայի այս մրցաշրջանում։


























































