«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի թիմակիցներն արձագանքել են վերջինիս՝ Instagram-ում հրապարակած տեսանյութին:
23-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստը ցույց է տվել, թե ինչպես է մարզվում տանը կարանտինի ընթացքում: Նա մարզվում է՝ գանտելների փոխարեն մարզվելով շների հետ.
«Ոչ, դու կատակում ես»,- մեկնաբանությունների բաժնում գրել է հարձակվող Ռահիմ Սթերլինգը/:
«Պարզապես չկա մեկը, ում հետ նա կարող է խաղալ»,- գրել է Սանեն:
Անգլիայի ընթացիկ առաջնությունը, ինչպես գրեթե բոլոր ազգային առաջնությունները, դադարեցվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Եվրագավաթային հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվել են: