Ամստերդամի «Այաքսը» պաշտոնապես հայտարարեց Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի տեղափոխության մասին։ Ուկրաինացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Ըստ մամուլի հրապարակումների՝ հոլանդական ակումբը 29-ամյա խաղացողի տրանսֆերի համար վճարել է 1,5 միլիոն եվրո։ Գործարքը ներառում է նաև հետագա հնարավոր հավելավճարներ (բոնուսներ)՝ կախված ֆուտբոլիստի ելույթներից։
Զինչենկոն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը վարձավճարով անցկացրել է անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթում», որի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ առանց աչքի ընկնելու որևէ արդյունավետ գործողությամբ։
«Արսենալը» նրան ձեռք է բերել «Մանչեսթեր Սիթիից» 2022 թվականի ամռանը։ Նա լոնդոնցիների կազմում անցկացրել է 91 խաղ բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։



























































