«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան մեկնաբանել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը.
«Երբվանի՞ց եմ տանը. մարտի 14-ին վերջին խաղն ենք անցկացրել, իսկ մարտի 17-ից տանն եմ: Տեսա վերջին նորությունները. մինչև մայիսի 31-ը մեզ մոտ ֆուտբոլ չի լինի: Հիմա Պուտինը նաև արտակարգ դրություն է մտցրել … ամեն ինչ դրան էլ տանում էր: Կարծում եմ՝ այսպես ճիշտ է: Ցավոք, մեր երկիրն այլ կերպ չի հասկանում:
Երբ դու տեսնում ես՝ ինչպես է ամբողջ աշխարհում կարանտին հայտարարվում, իսկ քո երկրում մարդիկ դեռ ընտանիքներով գնում են խորոված պատրաստելու ու զբոսնելու, ընդ որում՝ երեխաների, տատիկների ու պապիկների հետ, զարմանում ու զայրանում ես: Լավ, դուք ձեր մասին չեք մտածում, իսկ մյուսների մասի՞ն:
Ամեն տեղ տեսնում ենք «Մենք ռուս ենք, մենք չենք հանձնվում, մենք անհաղթելի ենք»: Հնարավոր է՝ օղին մասամբ օգնում է, բայց հիմա, ցավոք, իրավիճակը վատ է:
Իտալիան ևս նստել ու ծիծաղում էր: Իսկ ամենատարեց բնակչությունն այս երկրում է: Ինձ թվում էր՝ նրանք բոլորից շատ պետք է վախենան: Բայց նրանք ծիծաղում էին, և ի՞նչ եղավ»,- ասել է Ձյուբան Տինա Կանդելակիի հետ զրույցում՝ Instagram-յան ուղիղ հեռարձակման ժամանակ: