Ռուսական «Սպարտակի» համասեփականատեր Լեոնիդ Ֆեդունը հայտարարել է, որ ՌՊԼ-ի բոլոր ակումբները բավական ծանր վիճակում են, տեղեկացնում է Sport Express-ը:
«Ռուսական ակումբները ծանր վիճակում են հայտնվել: Ֆուտբոլը առանձին մոլորակ չէ և կապված է համաշխարհային իրավիճակի հետ: Կորոնավիրուսը և նավթի գների նվազումը էական խնդիրներ են առաջացրել մեզ համար:
Կրճատեցինք «Սպարտակի» ֆուտբոլիստների աշխատավարձերը, քանի որ այժմ ոչինչ չենք վաստակում և չենք կարող միլիոնավոր դոլարներ վատնել:
Բարդ է ասել, թե այս ամենը երբ կավարտվի»,- ասել է Ֆեդունը:
Հիշեցնեք, որ Ֆեդունը նաև առաջարկում է ժամանակավորապես կասեցնել Fair Play-ի գործածումը: