Դեյվիդ Բենթլին խոսել է կարիերայի վաղ ավարտից հետո կյանքի մասին:
«Տոտենհեմի», «Բլեքբերնի», «Ռոստովի» և այլ ակումբների նախկին կիսապաշտպանը 29 տարեկանում դադարել է պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղալ 2012/13 մրցաշրջանում։
Հետագայում նա ստանձնել է «Սալա» ընկերությունների խմբի կառավարումը, որը ներառում է Իսպանիայի և Ջիբրալթարի բարերն ու ռեստորանները:
Բենթլին նաև ռեստորան է բացել Լոնդոնում Ռահիմ Սթերլինգի և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի հետ:
«Մարդիկ ցանկանում են կենտրոնանալ այն հարցի վրա, թե «որտե՞ղ սխալվեցի», բայց ինձ համար հարցն այսպես պետք է հնչի՝ «Ե՞րբ է ամեն ինչ ճիշտ եղել»: Իմ տարիքում (40 տարեկան — խմբ.) ես դեռ կարող էի ֆուտբոլիստ լինել, բայց չեմ պատկերացնում դա։
Ես մի քանի տարի չեմ խաղացել և հասցրել եմ այնքան բան անել. երեք տարի ընտանիքիս հետ ապրել եմ Իսպանիայում, բիզնես հիմնել, ամեն օր երեխաներիս հետ անցկացնել։
Մարդիկ ասում են՝ «Անշուշտ կուզենայիք դեռ խաղալ գումարի համար», բայց եթե ես ունեմ 100 ֆունտ, ապա ես լավ եմ: Ես սիրում էի ֆուտբոլը, բայց հետո ամեն ինչ այլ հունով գնաց: Ես շատ բան սովորեցի բիզնեսում: Շնորհիվ այն ամենի, ինչ հիմա անում եմ, ամեն օրը նորովի է: Սա իսկապես հետաքրքիր է։ Ֆուտբոլը, այո, քեզ հարմարավետություն է տալիս, բայց ի վերջո այն ինձ համար դարձավ ոչ գրավիչ»,- ասել է Բենթլին: