Ըստ Goal-ի ՝ «Ռոման» շահագրգռված է գնելու բրազիլացի կիսապաշտպան Տետեին:
Հաղորդվում է, որ հռոմեական ակումբը տպավորված է Դոնեցկի «Շախտյորի» 20-ամյա կիսապաշտպանի խաղով և պատրաստ է առաջարկ ներկայացնել դոնեցկյան ակումբ՝ ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Տետեի գործող պայմանագիրը «Շախտյորի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Այս մրցաշրջանում Տետեն մասնակցել է 26 հանդիպման ՝ աչքի ընկնելով 5 գոլով և 4 գոլային փոխանցումներով:
Անցյալ տարվա վերջին տեղեկություններ էին հայտնվել Տետեի նկատմամբ «Բավարիայի» կողմից հետաքրքրության վերաբերյալ: