Երկրորդ Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Մագդեբուրգը» մարտական ոչ-ոքի է խաղացել «Գրոյտեր Ֆյուրտի» հետ, սակայն հանդիպումը հիշվելու է ոչ թե հյուրերի քամբեքով, այլ երկու նշանակված տարօրինակ 11 մետրանոցներով։
Թիմերը միմյանց պարզապես «նվիրել են» 11 մետրանոցներ։

Երկու նշանակված 11 մետրանոցի պատճառը եղել է ֆուտբոլիստների ձեռքով խաղը։ Երկու դեպքում էլ ֆուտբոլիստներն արդարացել են․ առաջին դեպքում՝ խաղը դադարեցված է, իսկ երկրորդում՝ գրանցվել է խախտում։
«Իմ տեսանկյունից, դա ակնհայտ խախտում էր, — խաղից հետո արդարանում էր Հեբերը: — Ինձ համար պարզ էր, որ մրցավարը սուլելու է: Հետո վերցնում եմ գնդակը ձեռքով, իսկ նա ասում է. «Բայց ես չեմ սուլել, այդ պատճառով պետք է 11-մետրանոց հարված նշանակեմ»: Չգիտեմ, գուցե նա պարզապես սխալ է տեսել դրվագը: Խելագարություն է։ Սա պետք է մտնի պատմության մեջ»։


Կարճ ասած՝ ոչ ոք ոչ ոքի չի հասկացել․․․
Դիտե՛ք տեսանյութը




























































