Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է իր թիմի անակնկալ պարտությունն Իսպանիայի 2024/25թթ․ մրցաշրջանի 8-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում։
«Պետք է համակերպվել այս պարտության հետ։ Մենք այդքան էլ լավ չխաղացինք։ Իմ պարտականությունների մեջ է մտնում ֆուտբոլիստներին պաշտպանելը, քանի որ նրանք շատ րոպեներ են անցկացնում խաղադաշտում։ Սակայն ես չէի սպասում, որ մենք այսպես կխաղանք։ Ասել եմ թիմին, որ պետք է առաջ շարժվել։ Խաղացել ենք երեքշաբթի, կիրակի․․․ դեռ ճիշտ ճանապարհի վրա ենք։
Առաջին խաղակեսում շատ սխալներ թույլ տվեցինք, սակայն վերջնամասում փոփոխություններ կատարեցինք։ Եթե ինչ-որ մեկը մեղավոր է, ապա դա ես եմ, սակայն ես պետք է մտածեմ իմ խաղացողների մասին։ Ընդամենը երկու օր ունենք վերականգնվելու համար, հուսով եմ, որ արդեն վաղն այլ թիմ ենք տեսնելու։
Մենք շատ վնասվածքներ ունենք, սակայն այդ առումով չպետք է արդարանանք։ Եթե հիմա նայենք մեր թիմի կազմին, կտեսնենք, որ ունենք ընդամենը 3 կիսապաշտպան և 1 պաշտպան, որոնք կարող են հանդես գալ կիսապաշտպանությունում։ Սա այդքան էլ հեշտ չէ։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Լևանդովսկուն, ապա նրան նույնպես հանգիստ է հարկավոր։ Հանգիստ հարկավոր է բոլորին։ Նա ուժեղ է, սակայն մենք 3 օրը մեկ հանդիպում ենք անցկացնում։ Այս ամենն արվել է միմիայն իր համար»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։






















































