Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի 24-ամյա եզրային հարձակվող Մայքլ Օլիսեն շարունակում է մնալ ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային ցանկալի թիրախը։
Ինչպես հաղորդում է ինսայդեր Էքրեմ Քոնուրը, համաշխարհային ֆուտբոլի գրանդները մտադիր են աստղային ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունները վերսկսել ձմռանը՝ հերթական տրանսֆերային պատուհանի բացվելուն պես։ Միևնույն ժամանակ, «Բավարիան» ամենևին չի ցանկանում բաց թողնել իր առանցքային խաղացողին և նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 200-230 միլիոն եվրո։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Օլիսեն մյունխենյան ակումբի կազմում հասցրել է մասնակցել 3 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։
























































