France Football հանդեսը պաշտոնապես հրապարակել է կանանց «Ոսկե գնդակ-2026»-ի մրցանակի 30 հավակնորդների անունները։ Աշխարհի լավագույն կին ֆուտբոլիստի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:
Ներկայացնում ենք մրցանակի 30 հավակնորդներին, նրանց վիճակագրությունն ու նվաճած տիտղոսները.
Սելմա Բաշա (Ֆրանսիա, «Օլիմպիկ Լիոն»)
32 խաղ, 1 գոլ, 13 ասիստ, 3 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Ֆրանսիայի առաջնություն, Ֆրանսիայի գավաթ, Ֆրանսիայի Լիգայի գավաթ
Բարբրա Բանդա (Զամբիա, «Օրլանդո Փրայդ»)
21 խաղ, 14 գոլ, 1 ասիստ, 3 դեղին քարտ
Տիտղոսներ՝ չկան
Կլարա Բյուլ (Գերմանիա, «Բավարիա»)
37 խաղ, 10 գոլ, 23 ասիստ, 0 քարտ
Տիտղոսներ՝ Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, Գերմանիայի սուպերգավաթ
Էսմե Բրյուխտս (Նիդերլանդներ, «Բարսելոնա»)
48 խաղ, 13 գոլ, 11 ասիստ, 5 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Չեմպիոնների լիգա, Լա Լիգա, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ
Մարիոնա Կալդենտեյ (Իսպանիա, «Արսենալ»)
49 խաղ, 7 գոլ, 10 ասիստ, 2 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Ազգերի լիգա, Չեմպիոնների գավաթ
Սկարլետ Կամբերոս (Մեքսիկա, «Ամերիկա»)
47 խաղ, 27 գոլ, 7 ասիստ, 8 դեղին, 2 կարմիր քարտ
Տիտղոսներ՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթ, Մեքսիկայի Կլաուսուրա
Կերստին Կասպարի (Նիդերլանդներ, «Մանչեսթեր Սիթի»)
34 խաղ, 3 գոլ, 9 ասիստ, 2 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Կանանց Սուպերլիգա (WSL), Անգլիայի գավաթ
Տեմվա Չավինգա (Մալավի, «Կանզաս Սիթի Քարենթ»)
22 խաղ, 15 գոլ, 3 ասիստ, 0 քարտ
Տիտղոսներ՝ NWSL Shield
Կատա Կոլ (Իսպանիա, «Բարսելոնա»)
39 խաղ, 18 բաց թողած գոլ, 23 «չոր» հանդիպում, 2 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Ազգերի լիգա, Չեմպիոնների լիգա, Լա Լիգա, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ
Մելշի Դյումորնե (Հայիթի, «Օլիմպիկ Լիոն»)
36 խաղ, 21 գոլ, 12 ասիստ, 4 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Ֆրանսիայի առաջնություն, Ֆրանսիայի գավաթ, Ֆրանսիայի Լիգայի գավաթ
Կարոլինա Գրեհեմ Հանսեն (Նորվեգիա, «Բարսելոնա»)
45 խաղ, 17 գոլ, 16 ասիստ, 2 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Չեմպիոնների լիգա, Լա Լիգա, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ
Ալեքս Գրինվուդ (Անգլիա, «Մանչեսթեր Սիթի»)
33 խաղ, 1 գոլ, 7 ասիստ, 5 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Կանանց Սուպերլիգա (WSL), Անգլիայի գավաթ
Պատրի Գիխարո (Իսպանիա, «Բարսելոնա»)
34 խաղ, 4 գոլ, 11 ասիստ, 1 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Չեմպիոնների լիգա, Լա Լիգա, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ
Պերնիլե Հարդեր (Դանիա, «Բավարիա»)
47 խաղ, 35 գոլ, 12 ասիստ, 0 քարտ
Տիտղոսներ՝ Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, Գերմանիայի սուպերգավաթ
Յուի Հասեգավա (Ճապոնիա, «Մանչեսթեր Սիթի»)
43 խաղ, 6 գոլ, 7 ասիստ, 1 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Ասիայի գավաթ, Կանանց Սուպերլիգա (WSL), Անգլիայի գավաթ
Ռոզ Լավել (ԱՄՆ, «Գոթեմ»)
40 խաղ, 14 գոլ, 5 ասիստ, 3 դեղին քարտ
Տիտղոսներ՝ NWSL, ԱՄՆ-ի սուպերգավաթ
Մապի Լեոն (Իսպանիա, «Բարսելոնա»/«Լոնդոն Սիթի Լայոնես»)
41 խաղ, 2 գոլ, 9 ասիստ, 3 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Ազգերի լիգա, Չեմպիոնների լիգա, Լա Լիգա, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ
Լորենա (Բրազիլիա, «Կանզաս Սիթի Քարենթ»)
29 խաղ, 27 բաց թողած գոլ, 12 «չոր» հանդիպում, 1 դեղին քարտ
Տիտղոսներ՝ NWSL Shield
Մելվին Մալար (Ֆրանսիա, «Մանչեսթեր Յունայթեդ»/«Չելսի»)
49 խաղ, 15 գոլ, 11 ասիստ, 5 դեղին քարտ
Տիտղոսներ՝ չկան
Մանակա Մացուկուբո (Ճապոնիա, «Նորթ Քարոլայնա Կուրաժ»/«Չելսի»)
33 խաղ, 13 գոլ, 5 ասիստ, 1 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Ասիայի գավաթ
Վիվիան Միդեմա (Նիդերլանդներ, «Մանչեսթեր Սիթի»)
30 խաղ, 18 գոլ, 5 ասիստ, 0 քարտ
Տիտղոսներ՝ Կանանց Սուպերլիգա (WSL), Անգլիայի գավաթ
Էվա Պայոր (Լեհաստան, «Բարսելոնա»)
46 խաղ, 34 գոլ, 8 ասիստ, 0 քարտ
Տիտղոսներ՝ Չեմպիոնների լիգա, Լա Լիգա, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ
Կլաուդիա Պինա (Իսպանիա, «Բարսելոնա»)
54 խաղ, 32 գոլ, 9 ասիստ, 2 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Ազգերի լիգա, Չեմպիոնների լիգա, Լա Լիգա, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ
Ալեքսիա Պուտելյաս (Իսպանիա, «Բարսելոնա»/«Լոնդոն Սիթի Լայոնես»)
53 խաղ, 26 գոլ, 15 ասիստ, 4 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Ազգերի լիգա, Չեմպիոնների լիգա, Լա Լիգա, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ
Վենդի Ռենար (Ֆրանսիա, «Օլիմպիկ Լիոն»)
28 խաղ, 10 գոլ, 0 ասիստ, 3 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Ֆրանսիայի առաջնություն, Ֆրանսիայի գավաթ, Ֆրանսիայի Լիգայի գավաթ
Ալեսիա Ռուսո (Անգլիա, «Արսենալ»)
50 խաղ, 29 գոլ, 9 ասիստ, 1 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Չեմպիոնների գավաթ
Խադիջա Շոու (Ճամայկա, «Մանչեսթեր Սիթի»)
36 խաղ, 36 գոլ, 10 ասիստ, 0 քարտ
Տիտղոսներ՝ Կանանց Սուպերլիգա (WSL), Անգլիայի գավաթ
Մոմոկո Տանիկավա (Ճապոնիա, «Բավարիա»)
49 խաղ, 17 գոլ, 7 ասիստ, 2 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Ասիայի գավաթ, Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, Գերմանիայի սուպերգավաթ
Կարոլին Ուիր (Շոտլանդիա, «Ռեալ Մադրիդ»/«Օլիմպիկ Լիոն»)
50 խաղ, 32 գոլ, 13 ասիստ, 2 դեղին քարտ
Տիտղոսներ՝ չկան
Տեսա Վուլարտ (Բելգիա, «Ինտեր»/«Կոմո»)
38 խաղ, 29 գոլ, 15 ասիստ, 3 դեղին քարտ
Տիտղոսներ՝ չկան
Մրցանակաբաշխությունն ու քվեարկությունը կազմակերպում է ֆրանսիական France Football ամսագիրը՝ ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ։ Պարգևատրվում են աշխարհի լավագույն տղամարդ և կին ֆուտբոլիստները՝ անկախ նրանց ազգությունից և ներկայացրած առաջնությունից։ Դիտարկվում է ամբողջ նախորդ մրցաշրջանը՝ 2025 թ․ օգոստոսի 3-ից մինչև 2026 թ․ հուլիսի 19-ը, ներառյալ միջազգային մրցաշարերը (տղամարդկանց համար՝ Աշխարհի և Աֆրիկայի ազգերի գավաթի առաջնությունները, կանանց համար՝ Ասիայի գավաթն ու Ազգերի լիգայի եզրափակիչ փուլը)։ Օգոստոսի 16-ին ավարտված կանանց Աֆրիկայի ազգերի գավաթը հաշվի կառնվի ընթացիկ մրցաշրջանի համար։
Մրցանակը շնորհվում է՝ հիմնվելով երեք հիմնական կետերի վրա՝ ըստ կարևորության․ Անհատական ելույթներ, վճռորոշ և տպավորիչ խաղ, թիմային ելույթներ և նվաճած տիտղոսներ, Խաղամակարդակ և արդար խաղ։
Քվեարկությանը մասնակցում են հատուկ ընտրված մարզական լրագրողներ՝ յուրաքանչյուր երկրից մեկ ներկայացուցիչ։ Տղամարդկանց մրցանակի համար քվեարկում են ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100, իսկ կանանց համար՝ լավագույն 50 երկրների ներկայացուցիչները։ Հիմք է ընդունվում 2026 թ․ սեպտեմբերի 8-ի դրությամբ (ցուցակների հրապարակման պահին) գործող ՖԻՖԱ-ի դասակարգումը։
Ժյուրիի յուրաքանչյուր անդամ ընտրում է 10 ֆուտբոլիստի՝ ըստ նվազման կարգի։ 30 հոգանոց նախնական ցանկը կազմվում է France Football-ի և L’Équipe-ի խմբագրությունների, նախորդ տարվա առնվազն մեկ ժյուրիի անդամի և ՈւԵՖԱ-ի դեսպանների կողմից (Լուիշ Ֆիգուն ու Ֆաբիո Կապելոն՝ տղամարդկանց, Նադին Կեսլերը՝ կանանց մրցանակի համար)։ Ընտրված 10 խաղացողներն ըստ հերթականության ստանում են համապատասխանաբար 15, 12, 10, 8, 7, 5, 4, 3, 2 և 1 միավոր։ «Ոսկե գնդակը» ստանում է ամենաշատ ընդհանուր միավորներ վաստակած ֆուտբոլիստը։
Միավորների հավասարության դեպքում հաղթող է ճանաչվում այն ֆուտբոլիստը, ով ավելի շատ է նշվել 1-ին հորիզոնականում։ Եթե հավասարությունը պահպանվում է, հաշվի են առնվում 2-րդ հորիզոնականի ձայները, ապա՝ 3-րդ, և այդպես շարունակ։ Քվեարկության հետ կապված ցանկացած վիճելի հարց կամ տարաձայնություն լուծվում է կազմակերպչի՝ France Football-ի գլխավոր խմբագրի կողմից։




























































