Թեև եվրոպական առաջատար լիգաներում տրանսֆերային պատուհանն արդեն փակվել է, ակումբները շարունակում են պահպանել ազատ գործակալներ ձեռք բերելու իրավունքը։
Առանց թիմի մնացած ֆուտբոլիստների ցանկում է նաև Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Դանի Կարվախալը, որը երկարամյա մրցելույթներից հետո այս ամռանը հեռացավ հարազատ ակումբից։
Ինչպես հայտնում է Football Buzzer պարբերականը՝ հղում կատարելով TEAMtalk-ին, 34-ամյա իսպանացու ծառայություններն առաջարկվել են անգլիական «Լիվերպուլին» և «Մանչեսթեր Սիթիին»։ Համանման առաջարկ է արվել նաև «Ֆուլհեմին», որտեղ որպես գլխավոր մարզիչ աշխատում է մադրիդյան ակումբի նախկին ներկայացուցիչ Ալվարո Արբելոան։
Աղբյուրը նշում է, որ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» առայժմ վերջնական որոշում չեն կայացրել պաշտպանի հետ պայմանագիր կնքելքւ հարցում։ Փորձառու ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև այլ առաջնությունների ակումբներ։


























































