Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Յոսիրո Մորին հայտնել է, որ այս շաբաթ կզրուցի ՄՕԿ-ի նախագահ Տոմաս Բախի հետ: Այդ զրույցի ընթացքում կքննարկվեն Տոկիո 2020-ի անցկացման նոր ժամկետները, հաղորդում է Reuters-ը:
«Մենք դեռ ժամանակ ունենք և պետք է ուսումնասիրենք բոլոր տարբերակները: Կարծում եմ ՝ ընդունելու ենք մի որոշում, որը կհամապատասխանի օլիմպիական շարժման շահերին»,- ասել է Մորին:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը հետաձգելու որոշումը կայացվել էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի միջև բանակցությունների ընթացքում: Ի սզբանե, խաղերը հետաձգելու նախաձեռնությամբ հանդես է եկել հենց Ճապոնիայի կառավարության ղեկավարը:
Խաղերը պետք է կայանային այս տարի ՝ հունիսի 24-ից, օգոստոսի 9-ը:
Ավելի վաղ, York Times-ը հաղորդել էր, որ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները նախատեսում են դրա բացումը անցկացնել 2021 թվականի հունիսի 23-ին: