Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կարծում է, որ այն փաստը, որ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները և «Յուվենտուսի» գլխավոր մարզիչը հրաժարվել են աշխատավարձից առաջիկա 4 ամիսների ընթացքում, վկայում է, որ 2019/20 մրցաշրջանում Ա Սերիան կչեղարկվի: Մրցաշարը դադարեցվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Քանի որ «Յուվենտուսը» որոշեց կրճատել աշխատավարձերը, դա այն պատճառով է, որ մրցաշրջանը չի խաղարկվի: Սա նշանակում է, որ ակումբն արդեն գիտի այդ մասին, հակառակ դեպքում նրանք չէին գնա նման քայլի:Այս մասին կարելի է պայմանավորվել ամիս առ ամիս: Դա կարելի էր անել հունիսի վերջին: Ա Սերիայում աշխատավարձերի կրճատումը ճիշտ քայլ է:
Բայց B և C սերիաներում մենք պետք է լուծում գտնենք, թե ինչպես չզրկել ֆուտբոլիստներին գումարից: Կան խաղացողներ, ովքեր ստանում են 3-4-5 հազար եվրո, և նրանք ունեն հիփոթեքային վարկեր և վարկով ձեռք բերված մեքենաներ», — Կասանոյի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը: