Իսպանական «Սևիլյան» ցանականում է ձեռք բերել «Պորտուի» հարձակվող Խեսուս Կորոնային, տեղեկացնում է Jogo-ն:
Իսպանացիները նախորդ մրցաշրջանում արդեն փորձել է գնել Կորոնային, սակայն, պորտուգալական ակումբը 50 միլիոն եվրո էր պահանջել, ինչը չէր գոհացրել «Սևիլյային»:
Հաղորդվում է ՝ այժմ «Պորտուն» նվազեցրել է գինը ՝ հասցնելով այն 30 միլիոնի:
Պորտուգալիայի այս առաջնությունում 27-ամյա հարձակվողն անցկացրել է 1 հանդիպում:
Հիշեցնենք, որ մեքսիկացին 2015-ին էր «Տվենտեից» տեղափոխվել «Պորտու»: Նրա պայամանագիրը պորտուգալական ակումբի հետ գործում է մինչև 2020 թվականը: