Հունական «Օլիմպիակոսի» և «Նոթինգեմ Ֆորեսթի» սեփականատեր Էվանգելոս Մարինակիսը կարող է նոր ակումբ ձեռք բերել, տեղեկացնում է L’Equipe-ը:
52-ամյա մեծահուրստը պատրաստվում է գնել ֆրանսիական «Տրուան»:
«Տրուան» երիտասարդ ակումբ է, որը հիմնադրվել է 1986 թվականին: Այն 2011-ին հաղթել է Ինտերտոտոյի գավաթը:
Ակումբն այժմ հանդես է գալիս Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ Մարինակիսը վերջերս վարակվել էր կորոնավիրուսով: Նա արդեն ապաքինվել է և պատրաստ է գնել իր 3-րդ ֆուտբոլային ակումբը: